Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` Կարլա Բրունի- Սարկոզին երեխայի է սպասում: Այդ մասին ապրիլի 22 –ին տեղեկացրել է սկանդալային հրապարակումներով հայտնի ֆրանսիական Closer ամսագիրը:
Վկայակոչելով նախագահական զույգին մոտ կանգնած ճշտված աղբյուրներին` պարբերականը գրում է. «Դեռեւս չգիտենք տղա է, թե աղջիկ, առայժմ դեռ վաղ է, սակայն կարելի է վստահ լինել, որ առաջին տիկինը հղի է»:
Միաժամանակ Closer-ը գրում է, թե իբր նախագահն ու նրա տիկինն իրենց մերձավորներին առայժմ խնդրել են չհրապարակել այդ լուրը:
Եթե տեղեկությունը հաստատվի, ապա նախկին մոդելը, ով ներկայումս 43 տարեկան է, երկրորդ անգամ մայր կդառնա: Սարկոզիի համար դա կլինի չորրորդ երեխան:




























