ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը երեկ Կառավարության նիստին, ինձ համար անհասկանալի պատճառներով, լավ էր` չնայած նրան, որ ճգնաժամի հետեւանքները մեզ համար շատ ծանր են լինելու: Այս մասին մարտի 20-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետը անիրականանալի է համարում վարչապետի թեզն այն մասին, որ  Հայաստանը կարող է օգուտ քաղել այս իրավիճակից:

«Հայաստանի տնտեսությունն առանց դրա էլ, մեղմ ասած, իդեալական վիճակում չէ` ինչպես շուկայի ծավալի, այնպես էլ գրավչության առումով»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է նավթամթերքների եւ էներգակիրների գների փոփոխությանը համաշխարհային շուկայում, ապա այդ փաստը, նրա խոսքով, դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Հայաստանում գների վրա, ինչը կապված է երկրում նման արտադրանքի սպառման ծավալի ցածր մակարդակի հետ: