Սաուդյան Արաբիայում բոլոր մզկիթները, բացի Մեքքայում Ալ-Հարամից, փակ են հավատացյալների համար կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ին Ռուսաստանի մահմեդականների հոգեւոր խորհրդի (ՌՄՀԽ) առաջնորդ Ալբիր Կրգանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել աղոթքի ծառայությունների անցկացումը մահմեդականների համար աշխարհի կարեւորագույն երկու մզկիթներում՝ Մեքքայի Սուրբ մզկիթում, որի բակում է գտնվում մահմեդականների գլխավոր սրբատեղի Քաբան, եւ Մեդինայում Մարգարեի մզկիթը:

«Մենք ճշտել ենք Սաուդյան Արաբիայի կրոնական գործիչներից: Ձեռնարկվել են աննախադեպ միջոցառումներ. երկրի հոգեւոր առաջնորդների խորհուրդը որոշել է փակել Սաուդյան Արաբիայում բոլոր մզկիթները հանրության առաջ, բացի գլխավոր մզկիթից՝ Մեքքայում Ալ-Հարամից: Ընդ որում՝ բաց մզկիթում հավատացյալներին խնդրում են հեռանալ այնտեղից աղոթքից անմիջապես հետո»,-ասել է Ալբիր Կրգանովը:

Նրա խոսքով՝ այսօր Մեդինայում Մարգարե Մուհամեդի մզկիթներում հնչել է ուրբաթնօրյա աղոթք (ջումա), սակայն մուտքն այդտեղ փակ էր:

«Բոլոր այդ քայլերը կիրագործվեն, քանի դեռ կորոնավիրուսը չի նահանջել: Ռուսաստանում, ինչպես նաեւ ուրիշ երկրներում, դա թելադրված է մարդկանց առողջության նկատմամբ հոգատարությամբ»,-ամփոփել է ՌՄՀԽ նեկրայացուցիչը:

Ավելի վաղ Կրգանովը հայտարարել էր ՌԻԱ Նովոստի-ին, որ Սաուդյան Արաբիան ժամանակավորապես դադարել է ընդունել մարդկանց ուխտագնացության համար: Դեռ ավելին, նրա խոսքով՝ չկա վստահություն, որ կկայանա հաջը, որն այս տարի նախատեսված է հուլիսի վերջում: