Համապատասխան ղեկավարները վերջնական որոշում կկայացնեն Հայաստանում զինվորական զորակոչի անցկացման կամ հետաձգման վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Նշենք, որ տվյալ պահին Հայաստանի Զինված ուժերում չի գրանցվել կորոնավիրուսային հիվանդության դեպք:

Միեւնույն ժամանակ Հայաստանում Մարտի 20-ի առավոտյան 10:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսով վարակման 136 դեպք:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն, որը գործում է ամբողջ երկրի տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը՝ 18:00-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը՝ 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: