Ճապոնիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հոնսյու կղզում ապրիլի 24-ին 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տոկիոյից 175կմ հեռավորության վրա, Ֆուկուսիմա նահանգի տարածքում, որտեղ տեղակայված է վթարված ատոմակայանը:
Ճապոնիայի օդերեւութաբանական կայանը տեղեկացրել է, որ ցունամիի վտանգ չկա:





























