Ինդոնեզական Սուլավեսի կղզում ապրիլի 25-ին 6,2 բալ մագնիտուտով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորերկրյա ցնցման էպիկենտրոնը, ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով, գտնվել է Քենդարի քաղաքից 75 կիլոմետր հարավ-արեւելք` Սուլավեսի կղզում: Ինդոնեզական օդերեւութաբանական եւ գեոֆիզիկայի գործակալությունն իր հերթին երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 6 բալ, ինչպես նաեւ հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քենդարիից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Քենդարիի վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքի տարածքում գետինը ուժեղ ցնցվել է: Առաջին, ավելի ուժեղ ստորգետնյա ցնցմանը հաջորդել է 5.2 մագնիտուտով ետցնցումը:
Ինդոնեզիայի իշխանությունները դեռեւս տվյալներ չունեն երկրաշարժի հետեւանքով առաջացած զոհերի եւ ավերածությունների մասին:
Ցունամիի վտանգի մասին դեռեւս նախազգուշացում չի հնչել:




























