Ընկերությունները, որոնք կյուրացնեն աշխատակիցների համար նախատեսված պետական աջակցության միջոցները, կպատժվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ունի հսկողության բոլոր անհրաժեշտ մեխանիզմները:

«Մեր ժամանակներում դժվար չէ ինչ-որ տվյալ ստուգել: Անհրաժեշտության դեպքում միջոցները կխստացվեն»,- պարզաբանեց նա: