Շարունակվում է խորհրդային խնայբանկերում Հայաստանի քաղաքացիների ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը, որը մեկնարկել էր դեռեւս 2006 թվականին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գյումրի 1» սոցիալական ծառայության նպաստների բաժնի պետ Ռաֆիկ Քոթանջյանը: Նրա խոսքով, այս տարի ծրագրի շարունակականության համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1,6 մլրդ դրամ:
Ըստ ավանդների վերադարձի մասին ՀՀ օրենքի` նպաստի համակարգում չհաշվառված քաղաքացիները փոխհատուցում չեն ստանալու, ավանդատուների ժառանգներին եւս փոխհատուցում չի տրվելու:
«Գյումրի 1» սոցծառայության տվյալներով` ծրագիրը շարունակական կլինի մինչեւ 2013 թվականը, բայց ավանդներից կօգտվեն միայն մինչեւ 2006 թվականը հաշվառված շահառուները: Այն քաղաքացիները, ովքեր համակարգում չեն հասցրել հաշվառվել, սպասելու են մինչեւ բյուջեից նոր հատկացումներ լինեն:




























