Առնոլդ Շվարցենեգերը, ով 2011թ. սկզբին լքել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը, պատրաստվում է կրկին նկարահանվել Տերմինատորի դերում: Այդ մասին խոսակցություններ կային փետրվարին, այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ ֆիլմի ռեժիսորը թայվանցի Ջասթին Լինն է, ով նկարել է վերջին երեք «Ֆորսաժ»-ները:

Առաջին «Տերմինատորն» էկրան է բարձրացել 1984թ.: 1991թ. նկարահանվեց ֆիլմի 2-րդ մասը: 2003-ին «Մեքենաների խռովությունը», իսկ 2009-ին «Թող գա փրկիչը» ֆիլմերը: Վերջին ֆիլմում ՇՎարցենեգերը չէր նկարվել:

Տերմինատորի դերը գլխավորն է Շվարցենեգերի ստեղծագործական կյանքում, իսկ նրա «Ես կվերադառնամ» (I`ll be back) արտահայտությունը թեւավոր խոսք է դարձել: