«Ֆուկուսիմա-1»-ում համաշխարհային ատոմային էներգետիկայի աննախադեպ գործողություն է նախապատրաստվում։ Գործողությունն իր մեջ ներառում է 1-ին 2-րդ, 3-րդ էներգոբլոկները սառեցնելու նպատակով դրանց ներքին խցերի մեջ ջուր լցնելու գործընթացը։ Այս գործողությունը թույլ կտա յուրաքանչյուր ռեակտորի ներսում ջրային բարձիկ ստեղծել։

2-րդ ռեակտորում «ջրային սարկոֆագի» ստեղծումը կպահանջի 6-9 ամիս։ Հիմնական անհանգստություն առաջացնում է 2-րդ ռեակտորի ստորին հատվածը, որտեղ, մասնագետների կարծիքով, ճեղք կա, որը պետք է փակվի ցեմենտի հատուկ շաղախով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։