ԱԴ պայմաններում տնտեսական մրցակցության խախտումները կհամարվեն ծանրացուցիչ գործոն: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ այդ մասին արդեն իրազեկվել են տնտեսվարող սուբյեկտները:

«Նման խախտումների համար նրանք կարող են տուգանվել ամբողջ անցած տարվա համար շահույթի մինչեւ 10 տոկոսի չափով, իսկ որոշ դեպքերում նախատեսված է նույնիսկ քրեական պատասխանատվություն: Բացի այդ, եկամտի գումարը, որը կստացվի այդ ընթացքում տնտեսվարող սուբյեկտի կողմից, կվերադարձվի պետբյուջե»,- նշեց նա:

Պաշտոնյան նշեց, որ ծրագրվում են ստուգումներ բենզինի, դիզվառելիքի, հավի մսի, հավկիթի, կարագի շուկայում:

«Ինչ վերաբերում է հավկիթին, ապա դրանք, ըստ էության, չեն թանկացել, իսկ ստուգումներից հետո վերադարձել են իրենց նորմալ գնին»,- հավելեց Գեղամ Գեւորգյանը: