Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք...»,-գրել է Սանոսյանը։

Նշենք, որ Գեղրքունիքը մինչև այս պահը միակ մարզն էր, որտեղ չէր գրանցվել  կորոնավիրուսով վարակման դեպք։