«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան հատվածը Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնացվել է, այն վերազինվել է և կսպասարկի միայն կորոնավիրուսով վարակվածներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Հարությունյանը տեղեկացրեց, որ կենտրոնում կա շուրջ 150 մահճակալ, այն պայքարելու է զուտ կորոնավիրուսով հաստատված ծանր և միջին ծանրություն ունեցող դեպքերի դեմ:

Նա նաեւ հավելեց, որ Երեւանի քաղաքապետարանի տրամադրության տակ որեւէ մեկուսարան չկա, որովհետեւ այդ ամբողջ գործընթացը ղեկավարում են պարետատունն ու առողջապահության նախարարությունը: