Մոտավորապես 13:30-ին կսկսվի Ազգային ժողովի նոր արտահերթ նիստը, որի ժամանակ ներկայացվելու է Կառավարության որոշումը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Խոսնակը պատգամավորներին կոչ արեց չհեռանալ եւ ցանկացած պահի պատրաստ լինել Ազգային ժողովի աշխատանքի շարունակմանը:





























