Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է.

«Մեր բոլոր տնտեսագետներին առաջարկում եմ հնարավորինս արագ ձևավորել այլընտրանքային «Հակաճգնաժամային զարգացման համալիր քայլերի» մշակման դինամիկ հարթակ։

Չափանիշները՝

1) Հակաճգնաժամային զարգացման փաթեթները կարող են մշակվել՝ մեկ կամ մի քանի, ամբողջական եւ վերջնական տարբերակներով։

2) Քայլերը պետք է լինեն՝ հստակ ձեւակերպված, փոխկապակցված, տնտեսագիտորեն հիմնավոր եւ իրագործելի։

3) Քննարկման հարթակի դինամիկ լինելը ենթադրում է, որ մշակումներին մասնակցող խումբը՝ առավելագույնը 11 մասնակից, քննարկվող հարցերի շրջանակներում, կարող է համալրվել, կոնկրետ առաջարկներ ունեցող, նոր մասնակիցներով։ Բոլորը պետք է հնարավորություն ունենան ներկայացնել իրենց պրոֆեսիոնալ տեսակետները։

4) Քննարկումներին, անհրաժեշտության դեպքում, կարող են հրավիրվել՝ գործարարներ, պետական գործիչներ եւ ոլորտներին առնչվող տարբեր մասնագետներ։

5) Խմբի աշխատանքները պետք է լինեն՝ թափանցիկ, հրապարակային, գործնական, չքաղաքականացված, առանց վարձատրության, ջերմ ու պրոֆեսիոնալ մթնոլորտում։

6) Մշակված տարբերակների հասցեատերերն են՝ հանրությունը եւ կառավարությունը։

7) Քննարկումները պետք է ընթանան հնարավորինս ինտենսիվ տարբերակով։

Այստեղ նշում եմ՝ պետական համակարգից դուրս, այն տնտեսագետների անունները, ովքեր իմ հիշողությամբ, վերջին շրջանում, հանդես են եկել առարկայական մոտեցումներով եւ ում առաջարկում եմ ներգրավվել քննարկումների մեկնարկային կազմում։ Այն տնտեսագետները, ում անունները պատահաբար չեմ հիշատակել, կխնդրեի արձագանքել.

Ա.Եղիազարյան,

Բ. Ասատրյան,

Գ. Մակարյան,

Է. Սանդոյան,

Թ. Մանասերյան,

Հ. Բագրատյան,

Վ. Արամյան,

Վ. Ավանեսյան,

Վ. Գաբրիելյան,

Վ. Խաչատրյան,

Կ. Ադոնց»։