Հայաստանի կառավարությունը օգնություն կտրամադրի սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Այս մասին ապրիլի 15-ին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքերով՝ մինչ այժմ ընտանիքներին օգնություն չի տրամադրվել՝ ելնելով այն բանից, որ նրանք սոցիալական նպաստ են ստանում։
«Սակայն այսօր մենք որոշում ենք կայացրել, որ անապահով ընտանիքները սոցիալական նպաստի կեսի չափով միանվագ վճար կստանան։ Այսպես, միանվագ վճարի 30%-ը կփոխանցվի այդ ընտանիքների կոմունալ ծախսերին՝ անկախ այն բանից նրանք 11-րդ միջոցառման շահառու են, թե ոչ։ Մնացած մասը կտրամադրվի նրանց՝ որպես միանվագ վճար»,- պարզաբանեց Փաշինյանը։





























