Հայաստանի բուհեր ընդունվելու դիմումների տրման ժամկետը կերկարաձգվի՝ արտակարգ դրության հետ կապված։ Այս մասին ապրիլի 15-ին ԱԺ նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։

Ստեփանյանը, մասնավորապես, նշեց, որ ավարտական դասարաններում սովորողների մեծ մասը չի հասցրել բուհ ընդունվելու դիմում ներկայացնել։

Արայիկ Հարությունյանն ի պատասխան հիշեցրեց, որ այսօր վարչապետի մոտ այդ հարցով տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ընդունվել են մի քանի կարեւոր որոշումներ, սակայն նախարարը չհրապարակեց դրանք։ Նա հստակեցրեց, որ դրանց մասին չի հայտարարվում, քանի որ առայժմ մշակվում են մի շարք համակարգեր, այդ թվում ժամկետների հետ կապված։

«Սակայն բոլոր գործողությունները կնախաձեռնվեն հօգուտ աշակերտների։ Մասնավորապես, մենք ունենք նշված խնդրի որոշումը։ Մենք կերկարաձգենք ժամկետները եւ թույլ կտանք խմբագրել դիմումները, եւ բոլոր աշակերտները, որոնք չեն հասցրել գրանցվել կամ ուզում են փոխել այս կամ այն բուհ ընդունվելու իրենց մտադրությունը, կկարողանան փոփոխություններ կատարել դիմումներում։ Այսինքն, մենք հնարավորություն կտանք աշակերտներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր արդեն վաղուց ավարտել են դպրոցը եւ ուզում են բուհեր ընդունվել, գրանցվել եւ մասնակցել գործընթացին»,- պարզաբանեց նախարարը։