Հայաստանի կառավարությունը մտադիր է օգնել բուհերին, որոնք ժամանակավորապես զրկվել են ուսման վճարներից կորոնավիրուսի պատճառով։ Այդ մասին ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա, մասնավորապես, նշել է, որ ներկայումս կան խնդիրներ վճարումների հետ կապված։

«Կան բուհեր, որտեղ առաջին կիսամյակում վարձավճարները կազմել են 20-25 տոկոսից մինչեւ 40 տոկոս։ Սակայն դա բավարար չէ․ մենք այժմ դիտարկում ենք բուհերին եւ ուսանողներին հնարավորինս աջակցելու գործողություններ»,-ընդգծել է Հարությունյանը։