Սաուդցի հայտնի արքայադուստրն աղերսում է թագավորին իրեն ազատ արձակել բանտից, հաղորդում է AFP-ը:
56-ամյա արքայադուստր Բասմա բին Սաուդը ձերբակալվել էր անցած տարվա մարտին: Նրա նկատմամբ մեղադրանք չէր առաջադրվել: Նա պատրաստվում էր մեկնել Շվեյցարիա բուժման համար:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն հայտնել նրա ձերբակալման պատճառները:
Արքայադուստրը պնդել է, որ իրեն «բանտ են գցել իր դստրերից մեկի հետ առեւանգելուց հետո»:
Նա դիմել է իր հորեղբորը՝ թագավոր Սալմանին եւ եղբորը՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին, խնդրանքով ազատ արձակել բանտից, քանի որ ինքը «ոչ մի վատ բան չի արել»:
Նրա այդ քայլը համարձակ քայլ է համարվում՝ հաշվի առնելով այն, որ թագավորական ընտանիքի անդամները զերծ են մնում հանրային բողոքներից:



























