ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600,000 դոլարի լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Այս միջոցները, վերջերս հայտարարված 1.1 մլն դոլարի ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

Պատրաստել լաբորատոր համակարգեր

Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը

Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու

արձագանքման և պատրաստվածության մակարդակը

Խթանել ռիսկերի հաղորդակցումը

ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։