Ուրբաթ հեռախոսազրույցի միջոցով ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել է ռազմավարական կայունության հարցերի շուրջ հետագա քայլերը երկկողմանի երկխոսության կտրվածքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պետքարտուղարն ու ԱԳ նախարար Լավրովը քննարկել են հետագա քայլերը ռազմավարական կայունության հարցում երկկողմանի երկխոսության ժամանակ՝ հաշվի առնելով COVID-19-ի պանդեմիան»,-նշված է փաստաթղթում: «Պետքարտուղարն ընդգծել է, որ սպառազինությունների վերահսկողության հարցում հետագա բոլոր բանակցությունները պետք է հիմնվեն նախագահ Թրամփի տեսլականի վրա սպառազինությունների հսկողության մասին եռակողմ համաձայնագրի համաձայն, որը կներառի ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Չինաստանը»,-նշել են մամուլի ծառայությունում:

«Պետքարտուղարն ու ԱԳ նախարարը նաեւ քննարկել են երկկողմանի հարցերը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին բերման ենթարկելը»,-հավելել են Պետդեպարտամենտում: