Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այսօր կեսօրին, ըստ SHAMSHYAN.com-ի՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Կենտրոն թաղապետարանին պատկանող ЗИЛ մակնիշի 095 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենան դիտահորի փլուզման պատճառով մասամբ կողաշրջվել է:
Նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են ՃՈ ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Բեռնատարի հետևի անվահեծանը հայտնվել է դիտահորի մեջ:



























