Հակաճգնաժամային 6-րդ ծրագրով աջակցություն է ստացել 6723 քաղաքացի:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ  տեսանյութ հրապարակել:

«Հակաճգնաժամային 6-րդ ծրագրով աջակցություն է ստացել 6723 քաղաքացի Ծրագրի բյուջեն կազմել է 457 միլիոն դրամ»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 2-րդ միջոցառումից երեկվա դրությամբ օգտվել է 1307 անձ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 960 միլիոն: