2009 թվականի առաջին 5 ամիսներին Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց հաշվին փոխանցվել է 267,6 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 36,6 տոկոսով պակաս է 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (422,2 մլն դոլար):

Ըստ Կենտրոնական բանկի տեղեկագրի, հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 34,4 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի` 46,6 մլն դոլարի համեմատ: Այսինքն անկումը կազմել է 26,3 տոկոս:

Այս ամենի արդյունքում այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՌԴ-ից փոխանցվող միջոցների մաքուր հոսքը կազմել է 233,2 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 375,5 միլիոն դոլարի համեմատ, այսինքն անկումը կազմել է 37,9 տոկոսը: