Տավուշի մարզի Պառավաքար գյուղում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է արձանագրվել: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը` նշելով, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է:

Նա նշեց, որ երեկ է ստացվել թեստավորման պատասխանը, մեկուսացվել են վարակվածի ընտանիքի 4 անդամները, պարզվում է նրա շփման շրջապատը:

Մանուչարյանը նշեց, որ վարակված քաղաքացու վիճակը լավ է:

Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է: