ԱՄՆ-ը նոր սահմանափակումներ է մտցրել Չինաստան արտահանման նկատմամբ, այդ թվում քաղաքացիական ավիացիայի բաղադրիչների եւ կիսահաղորդիչների մասով, տեղեկացնում է Reuters-ը։
Նոր կանոնների համաձայն՝ ամերիկյան ընկերությունները պետք է արտոնագիր ունենան Չինաստանի ռազմական կազմակերպություններին որոշակի ապրանքների մատակարարման համար, նույնիսկ եթե դրանք նախատեսված են քաղաքացիական օգտագործման համար։
Նոր կանոնները կարող են վնաս հասցնել կիսահաղորդիչների արտադրությանը եւ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի համար սարքավորումների վաճառքին։
«Կարեւոր է հաշվի առնել բիզնես վարելու հետեւանքները այն երկրների հետ, որոնք ունեն ամերիկյան ընկերություններից ձեռք բերած ապրանքները ռազմական նպատակների համար վերաուղղորդելու պատմություն»,- ասել է առեւտրի ախարար Ուիլբեր Ռոսսը։
Վարչակազմը նաեւ հրապարակել է երրորդ փոփոխվող կանոնը, որը Չինաստան որոշակի ամերիկյան ապրանքներ մատակարարող արտասահմանյան ընկերություններին կստիպի ստանալ ոչ միայն իրենց կառավարությունների, այլ նաեւ Միացյալ Նահանգների թույլտվությունը։



























