Հայկ Մարությանի կինը քաղաքապետարանում կադրային հարցեր է որոշում, հիմնարկի տնօրենի է նշանակում կամ ազատում պաշտոնից:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանը։

«Սա ես չեմ ասում` հիմնարկի տնօրենն է հրապարակայնորեն ասում, որի աշխատանքը մինչեւ վերջերս Հայկը շատ լավ էր գնահատում, իսկ այսօր ուզում է ազատել նրան պաշտոնից: Առաջիկայում ևս այլ աշխատակիցների կողմից կլինեն նմանատիպ հայտարարություններ, քանի որ քաղաքապետարանում անառողջ աշխատանքային մթնոլորտը հասել է գագաթնակետին», նշել է «Հանրային վերահսկողության կենտրոնի» ղեկավարը:

Ակնհայտը, ինչպես գրում է Բաբկեն Հարությունյանը, երկար ժամանակ թաքցնել հնարավոր չէր ու առաջիկայում էլ չի լինելու․ «Հայկը որպես քաղաքապետ վաղուց սպառվել է, պետք է հրաժարական տա: Երևանը Նիկոլի քաղաքական ձախողակների պատճառով շատ է տուժելու», գրառումն ամփոփել է Բ․Հարությունյանը: