Վերադառնում ենք #լավ_լուրերի շարքին. Այս մասին գրված է Կոտայքի մարզպետարանի Ֆեյսբուքյան էջում։
«Եվ այսպես,
Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին ծրագիրը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված»:



























