Ապրիլի 27-ին «Աերոֆլոտ» ընկերությունը ավիաչվերթ է իրականացրել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա երթուղով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսաստանցիներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել դեսպանության Հյուպատոսական բաժնի աշխատակիցները:

Քաղաքացիների գրանցման և նստեցման գործընթացն իրականացվել է սովորական ռեժիմով՝ Հայաստանի Պարետատան կողմից խորհուրդ տրված անվտանգության միջոցառումների ապահովմամբ։ Ընդամենը ինքնաթիռ է բարձրացել 123 ուղեւոր։

Այս պահին իրականացվում է Ռուսաստանի քաղաքացիների ցամաքային ճանապարհով ավտոբուսներով դուրսբերման կազմակերպումը Վրաստանի տարածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: