2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձվի 3,6, շաքարավազի՝ 7,7 տոկոս գնաճ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009թ. սեպտեմբերին, 2008թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 25 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2009թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, շաքարավազի գինն աճել է 4,2-ից մինչեւ 8,6 տոկոսով: Երեւանում շաքարավազի գինն աճել է 8,3 տոկոսով:

2009թ. սեպտեմբերին, 2008թ. դեկտեմբերի համեմատ, ձվի գինը նվազել է 13 տոկոսով, սակայն 2009թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3,6 տոկոս գնաճ: Կարտոֆիլի գինն աճել է 13 տոկոսով, կանաչ սոխինը՝ 14,1, կաղամբինը՝ 19 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, 2009թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0,2 գնաճ: