Թայվանի հարավ-արեւելյան ափին ապրիլի 29-ին Երեւանի ժամանակով 18։12-ին 6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թայթուն վարչական շրջանից 195 կմ հարավ-արեւելք՝ 178 կմ խորության վրա։

Նախնական տվյալներով, զոհեր եւ տուժածներ չկան։