«Իշխանության հետ մերձեցմամբ «արմատական» ընդդիմությունը կամա թե ակամա լեգիտիմացնում է գործող նախագահին եւ իրենց իսկ որակած «ավազակապետությունը»։ Դժվար է պատկերացել, որ նման որակական նահանջ կարող էր լինել՝ առանց համարժեք «փոխհատոցման» պահանջի։ Եվ հիմա, թերեւս, ամերիկյան միջնորդների ակտիվ ներգրավմամբ, որոշվում են փոխհատուցման ժամկետներն ու ձեւաչափը։ Առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չկա, զոհասեղանին կամ Ազգային Ժողովն է դրվելու, կամ կառավարությունը։

Առաջինի հետ կապված որոշակի է արտահերթ ընտրության հեռանկարը, բայց խորհրդարանը ցրելու համար նախ պետք է լուծվի դրա սահմանադրականության խնդիրը, քանի որ սահմանված է այդ քայլի ձեռնարկման համար միայն երեք դեպք։ Մինչդեռ կառավարությունը կարող է ցրվել ցանկացած պատրվակով, թե´ իրավական եւ թե´ քաղաքական առումներով, ամենաթույլ օղակը սա է։ …Անկախ ամեն ինչից, ակնհայտ է մեկ բան. այդ գինը վճարելու է իշխանական կոալիցիայի հաշվին. խորհրդարանում` իր մանդատները, կառավարությունում` իր պորտֆելները կորցնելով:

Արդյո՞ք կոալիցիոն մյուս ուժերը կհամաձայնեն վճարել մի գործարքի դիմաց, որտեղից միայն իրենք են տուժած դուրս գալիս»,-գրում է «Երկիր» օրաթերթն իր խմբագրականում: