Հնդկաստանում ինչպես հասարակական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատակիցներին պարտավորեցրել են օգտվել այն անձանց հետեւելու հավելվածից, որոնց մոտ կարող է COVID-19 հայտնաբերված լինել, հայտնում է Reuters-ը։

Երկրի կառավարությունը հայտարարել է համավարակի պատճառով մտցված սահմանափակումները եւս երկու շաբաթով երկարաձգելու մասին, սակայն վարակման ցածր ռիսկով ոլորտներում նախատեսվում են որոշ մեղմացումներ։

Մեկ ամիս առաջ Հնդկաստանում թողարկվել է Bluetooth-ի եւ GPS-ի կողմից աջակցվող Aarogya Setu հավելվածը, որը օգտատերերին հայտնում է COVID-19-ով վարակված անձի հետ հնարավոր շփման մասին։

Ընկերությունների ղեկավարներին պարտավորեցրել են ապահովել աշխատակիցների կողմից հավելվածի 100%-անոց օգտագործումը։