Շատ հազվագյուտ ձյունափայլ ընձառյուծ է հայտնաբերվել հնդկական Հիմալայների գյուղերից մեկի մերձակայքում՝ Հնդկաստանի Խիմաչալ Պրադեշ նահանգում, հաղորդում է AFP-ը։
Գիշատիչը հարձակվել է ընտանի կենդանիների վրա եւ հոշոտել մի քանի գլուխ անասուն։
Ֆերմերներին օգնության են հասել շրջակա միջավայրի պաշտպանները, որոնք բռնել են ձյունափայլ ընձառյուծին եւ պատրաստվում են ուղարկել նրան կենդանաբանական այգի։
Պարզվել է, որ կատվազգիների ընտանիքի հազվագյուտ ներկայացուցիչը չորս օրվա ընթացքում հոշոտել է ավելի քան 40 այծ եւ ոչխար։
Կենդանիների պաշտպանների հաղորդմամբ՝ Խիմաչալ Պրադեշում ապրում է ընդամենը 44 ձյունափայլ ընձառյուծ։





























