Կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հայտարարված կարանտինային պայմանների առաջին մեղմացումներն ուժի մեջ են մտնում Իտալիայում` կորոնավիրուսի տարածումից առավել շատ տուժած երկրներից մեկում: Ընդհանուր առմամբ, այստեղ գրանցվել է վարակման 210 հազար դեպք, մահացել է միջինում 79 տարեկան գրեթե 29 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մեղմացումները հիմնականում վերաբերում են արտադրական եւ շինարարական գործունեությանը, որը դադարեցվել էր մարտի 22-ից: Իտալացիների առօրյա կյանքում քիչ բան կփոխվի: Խանութները, ինչպես նաեւ ռեստորանները, բարերը, առեւտրի կենտրոնները, մարզասրահները, լողավազանները եւ գեղեցկության սրահները փակ կմնան: Մարդիկ, որոնց աշխատանքը կապված է անձնական ծառայությունների մատուցման հետ, կնան տանը` փաստացի առանց գումարի: Կրթական հաստատությունները եւ մանկապարտեզները եւս չեն բացվում: Ուսանողները եւ աշակերտները պատրաստվում են քննություններն առցանց հանձնել:
4.5 միլիոն քաղաքացի վերադառնում է աշխատանքի, ովքեր կսկսեն օգտվել հասարակական տրանսպորտից: Ինչպես նշում են փորձագետները, սա վիրուսի հետ համակեցության ունակության լուրջ փորձություն կլինի: Մայիսի 3-ին ստացված տվյալների համաձայն` նոր դեպքերի ամենօրյա աճը մոտ 1.4 հազար մարդ է կազմել, սա ամենացածր ցուցանիշներից մեկն է համավարակի ընթացքում:
Բացի այդ, երկու ամսվա ընթացքում հաջողվել է լիցքաթափել ինտենսիվ թերապիայի բաժանմունքները եւ կրճատել ընդհանուր ճնշումն առողջապահական համակարգի վրա: Բուժհաստատություններում մահճակալների թիվը 80 տոկոսով ավելացվել է: Լուծվել է նաեւ դիմակների հետ կապված խնդիրը, որոնց պակասի հարց այլեւս չկա, ինչպես համավարակի սկզբում էր: Չնայած ազգային մակարդակում պարտադիր չէ ամենուրեք դիմակներ կրել, խորհուրդ է տրվում օգտագործել դրանք փակ տարածքներում եւ հասարակական տրանսպորտում: Մի շարք շրջաններում դիմակներ եւ ձեռնոցներ կրելը պարտադիր է:
Այգիներ, սպորտ, հարազատներ
Հիմնական մեղմացումներից մեկը զբոսայգիներում եւ այգիներում զբոսանքի թույլտվությունն է, ինչպես նաեւ բնակության վայրից ավելի քան 200 մ հեռվանալը: Քայլել եւ վազել թույլատրվում է միայն նեղ ընտանեկան շրջապատում, խմբերով դուրս գալ եւ հանդիպել չի թույլատրվում: Քաղաքի եւ մարզի շրջանակներում տեղաշարժվելու համար դեռ ծանրակշիռ պատճառներ են պետք` աշխատանքի նպատակով կամ առողջական պատճառներով: Թույլատրվում է այցելել մերձավոր հարազատներին եւ մշտական զուգընկերներին բնակության շրջանի սահմաններում: Քաղաքներում բացվում են գերեզմանատները: Եկեղեցիներում վերսկսվում են ժամերգությունները, սակայն մասնակցել դրանց կարող է առավելագույնը 15 մարդ, ովքեր պարտավոր են հետեւել հեռավորության պահպանման կանոններին (առնվազն մեկ մետր) եւ դիմակ կրել: Դեռ չեն վերսկսվում կիրակնօրյա պատարագները, որոնց կարող են մասնակցել հավատացյալները:
Ախտահանված սպորտային համալիրները բացվում են միջազգային մրցումներում հանդես եկող պրոֆեսիոնալ մարզիկների համար: Թույլատրվում են նրանց անհատական մարզումները: Առայժմ որեւէ թիմային հանդիպում չի կարող անցկացվել: Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը շարունակում է դադարեցված մնալ:
Հաջորդ փուլը
Կառավարությունը բոլոր մեղմացումների վերջնաժամկետը խելամտորեն մայիսի 17-ն է հայտարարել: Առաջիկա երկու շաբաթները պետք է ցույց տան` արդյոք հնարավոր է համավարակի հետագա զսպումը` մասնակի վերադառնալով նորմալ կյանքին: Իշխանությունները դեռ հնարավոր են համարում վերադարձը խիստ կարանտինային պայմաններին: Եթե վարակման դեպքերի մակարդակը վերահսկողության տակ մնա, ապա խանութները եւ թանգարանները կբացվեն մայիսի 18-ին, ռեստորաններ եւ գեղեցկության սրահները` հունիսի 1-ին: Ապրիլի 14-ին կառավարությունը թույլատրել էր բացել հիգիենայի պարագաների եւ հագուստի խանութները երեխաների ու նորածինների համար, ինչպես նաեւ գրախանութները եւ գրենական պիտույքների խանութները: Սակայն այս ոչ բոլոր առեւտրի կետերն են վերսկսել աշխատանքը: Միեւնույն ժամանակ, կառավարությունը եւ շահագրգիռ կողմերը քննարկում են ամառային հանգստի կազմակերպման եւ ներքին զբոսաշրջության ապահովման հնարավորությունը` հաշվի առնելով, որ մինչեւ տարեվերջ օտարերկրյա զբոսաշրջիկների վերադարձը գրեթե անհնար է: Պարզ չէ, թե ինչ է լինելու թատրոնների եւ կինոթատրոնների հետ, որոնց բացումն օբյեկտիվ դժվարությունների հետ է կապված:
Փոփոխություններ մարզերում
Կառավարությունը պնդում էր, որ պետք է կարանտինի համար մեկ միասնական գիծ լինի, սակայն այս կամ այն մարզի իշխանությունները սեփական «ուղղիչ» հրահանգներն են արձակում, որոնք մեծ մեղմացումներ կամ, հակառակը, սահմանափակումներ են պարունակում: Այսպիսով, Հյուսիսային Լոմբարդիայում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսների տեղական բռնկում, և որը կազմում է բոլոր վարակված և կես ճակատագրական արդյունքների մեկ երրորդը, մինչ օրս խուսափում են երեխաների համար խանութներ բացելուց: Այդպես, Հյուսիսային Լոմբարդիայում, որտեղ կորոնավիրուսի լոկալ բռնկում էր հայտնաբերվել եւ որին բաժին է ընկնում Իտալիայում բոլոր վարակվածների մեկ երրորդը եւ մահացու դեպքերի կեսը, դեռ խուսափում են բացել խանութները երեխաների համար: Վենետոյի մարզում, որն առավել հաջողակներից մեկն է համարվում համավարակի դեմ պայքարում, նահանգապետ Լուկա Ձայան կանխագործել է համազգային որոշ միջոցառումներ, ինչպես նաեւ թույլատրել է ազատ տեղաշարժ իրականացնել մարզի ներսում, այդ թվում` ուղեւորությունները դեպի ամառանոցներ:
Հարավային Կալաբրիայում, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, թույլատրվել է բացել բացել ռեստորաններ եւ բարերը` բացօթյա տարածքներում սպասարկելու պայմանով: Սակայն այս հարցում եւս տարաձայնություններ են առաջացել. շատ քաղաքների քաղաքապետեր մերժել են նահանգապետի հրամանը:
Մայիսի 1-ից Տոսկանայում մարդկանց թույլատրվել է հեռվանալ տնից ոտքով եւ հեծանիվներով: Համաճարակային իրավիճակի տեսանկյունից արդյունքները պարզ կլինեն երկու շաբաթից` կորոնավիրուսի դասական ինկուբացիոն ժամանակահատվածից հետո:




























