Երեկ ես Երեւանի մի քանի տեսանյութ եւ լուսանկար տեսա, որոնք ինձ բավականին տագնապալի թվացին: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ժամին ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Կորոնավիրուսի համավարակն, ըստ պատգամավորի, դեռ հաղթահարված չէ, եւ աշխարհում COVID-19-ի մասին շատ քիչ տեղեկություններ կան:
Նա համաքաղաքացիներին կոչ արեց ավելի պատասխանատու լինել` նույնիսկ չնայած երկամսյա բանտարկությունից հետո տնից դուրս գալու ցանկությանը: «Ես ձեզ կոչ եմ անում ավելի զուսպ եւ զգույշ լինել, սոցիալական հեռավորություն պահպանել եւ չշփվել այն հարազատների հետ, ովքեր կարող են տուժել համավարակից»,- ասաց խորհրդարանականը:





























