Աթենքում 89 տարեկան հասակում մահացել է հույն վետերան Ապոստոլոս Սանտասը, ով 1941թ իր ընկերոջ`Մանոլիս Գլեզոմոսի հետ, պոկել էր նացիստական դրոշը Ակրոպոլիսի վրայից:
Այս արարքը դարձել է գերմանական զավթիչների դեմ հույների դիմադրության առաջին դրվագներից մեկը եւ ֆաշիզմի դեմ պայքարի խորհրդանիշը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ապոստոլոսի դուստրը, Սանտասը մահացել է ապրիլի 30-ի առավոտյան Աթենքի հիվանդանոցներից մեկում, ուր նրան տեղափոխել էին շնչառական խնդիրներ ունենալու պատճառով:





























