Պեկինը որպես անհեթեթ է որակել մեղադրանքներն առ այն, որ Չինաստանը, իբր, թաքցրել է տեղեկությունները կորոնավիրուսի բռնկման մասին: Այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չեն Սյունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել որոշակի աղմուկին, որոշ անհեթեթ եւ ծիծաղելի պնդումներին: Որոշ ալիքներ Չինաստանին մեղադրել են, այսպես կոչված, տեղեկատվությունը թաքնցնելու մեջ,- ասել է նա:- Ոմանք նույնիսկ կողմ են արտահայտվել Չինաստանի պատասխանատվության ճանաչմանն իրավական հետապնդման միջոցով»:
«Այս ամենը քաղաքականապես հիմնավորված վարք է: Չեմ կարծում, որ դա կնպաստի համավարակի դեմ պայքարի միջազգային ջանքերին»,- ասել է դիվանագետը:





























