Ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում լավատեսության հիմքեր չկան: Այս մասին ամերիկյան CNBC հեռուստաընկերությանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանուր առմամբ, ցավոք, մենք լավատեսության որեւէ պատճառ չենք տեսնում մեր երկկողմ հարաբերությունների հարցում,- ասել է նա:- Միեւնույն ժամանակ, մենք լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, մենք գնահատում ենք նրանց եւ մտադիր ենք պահպանել դա», փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























