Չինաստանի իշխանությունները «ալերգիա» չունեն ԱՀԿ փորձագետների նկատմամբ, ովքեր կարող են այցելել Ուհան` կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չեն Սյուն, փոխանցում է AP-ն:

Պատասխանելով հարցին այն մասին, որ ԱՀԿ-ն ներկայացուցիչներ չի ուղարկի Ուհան, քանի դեռ հրավեր չի ստացել Պեկինից, չինացի դիվանագետը նշել է, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը համավարակի դեմ պայքարի վրա կենտրոնացումն է: «Մեզ մեր ռեսուրսների ճիշտ կենտրոնացում եւ բաշխում է անհրաժեշտ»: «Այնպես որ, մենք ալերգիա չունենք որեւէ հետաքննության կամ գնահատականի նկատմամբ, եթե դա օգտակար կլինի միջազգային ջանքերի համար»,- հավելել է նա: