Քաղաքացիները, որոնք սխալմամբ ամբողջությամբ չեն ստացել սոցիալական աջակցությունը, պետք է կրկին դիմում տան։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այսպես, հակաճգնաժամային աջակցության շրջանակներում միանվագ վճարումներ ստանում են այն ընտանիքները, որտեղ ծնողները կորցրել են աշխատանքը։ Մինչեւ 14 տարեկան ամեն երեխայի համար այդպիսի ընտանիքը ստանում է 100 000 դրամ, իսկ մինչեւ 18 տարեկան՝ 26 500 դրամ։

Միաժամանակ, որոշ ընտանիքների ավելի քիչ երեխաների համար է աջակցություն տրվում, քան նրանք ունեն։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նախարարությունը օգտագործում է զագսերի 2014թ․ տվյալները։

«Բնականաբար, դրանք էականորեն հնացել են։ Այնուամենայնիվ, վերջին մեկ ամսվա ընթացքում տվյալների բոլոր բազաների թվայնացման մեծ աշխատանք է կատարվել։ Սխալի դեպքում պետք է դիմումը կրկնակի ներկայացնել։ Մենք կճշտենք տվյալները եւ աջակցություն կտրամադրենք բոլորին, ում համար այն նախատեսված է»,- հավելեց նախարարը։