ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է չինական լաբորատորիայում:
Նա կրկնել է Չինաստանի վրա գլոբալ ճնշման մասին իր կոչը:
Նրա խոսքով՝ ամերիկացիները դեռ վտանգի մեջ են: «Կա պարզ միջոց՝ թափանցիկություն: Նրանք գիտեին: Չինաստանը կարող էր աշխարհին ազատել տնտեսական ճգնաժամից: Նրանք թաքցրել էին կորոնավիրուսի բռնկումը»,-ասել է պետքարտուղարը:
ԱՀԿ-ն Պոմպեոյի մեղադրանքները «սպեկուլյացիա» է անվանել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վիրուսի բռնկումը թաքցնելու մեջ բազմիցս մեղադրել է Չինաստանին եւ ԱՀԿ-ին :





























