Մայիսի 1-ի առավոտյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռումինիայում, որը զգացվել է նաեւ Մոլդովայում: Տուժածների եւ ավերածությունների մաիսն տվյալներ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երկրաշարժը տեղի է ունեցել Ռումինիայի Վրանչա շրջանում, ժամը 6:25-ի սահմաններում»,- հայտնել են Մոլդովայի սեյսմոլոգիայի ակադեմիայից: Քիշնեւում ցնցումների ուժգնությունը եղել է 4,5 բալ:




























