ԱՄՆ կառավարությունը կգօտագործի «բոլոր հասանելի գործիքները»՝ ամերիկացիներին Վենեսուելայից վերադարձնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Վենեսուելայի պաշտոնական անձինք հայտարարել են, որ կանխել են զինված ներխուժումն ու ձերբակալել 2 ամերիկացի «վարձկանների»:
«Այդ օպերացիային ԱՄՆ կառավարությունն ուղիղ մասնակցություն չի ունեցել»,-ասել է Պոմպեոն՝ կրկնելով նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությունը:
«Մենք ցանկանում ենք վերադարձնել յուրաքանչյուր ամերիկացու: Եթե Մադուրոյի ռեժիմը որոշի պահել նրանց, ապա մենք կօգտագործենք բոլոր միջոցները՝ նրանց վերադարձնելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:





























