Մայիսի 1-ի առավոտյան Ղազախստանի հարավ-արեւելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 71 կմ հեռավորության վրա:
Ըստ տեղական լրատվամիջոցների` երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաեւ Ալմաթիում: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























