Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է փոստով նախագահական ընտրությունների մասին օրենքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Օրենքի ընդունման օգտին քվեարկել է 236 պատգամավոր, դեմ՝ 213-ը:

Լեհաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 10-ին: Գործող նախագահ Անջեյ Դուդայի լիազորությունների ժամկետն ավարտվում է ամռանը:

Լեհաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու, այդ թվում գործող նախագահ, «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցության ղեկավար Անջեյ Դուդան: