Մարդիկ, որոնք սոցիալական ցանցերում հաճախ են տեղադրում բարելավված տեսքով լուսանկարներ, գտնվում են սննդային վարքագծի խանգարումներ ունենալու վտանգի տակ: Ամերիկյան գիտնականները կատարել են ֆոտոշոփ արված լուսանկարների եւ սննդային վարքագծի խանգարումների միջեւ կապի ուսումնասիրություն, հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով International Journal Eating Disactions-ին:
Սեփական տեսքը բարելավելու համար լուսանկարների խմբագրումը, ինչպես ասում են շատ մասնագետներ, բավականին վտանգավոր հրապուրանք է: Իրական տեսքի եւ սոցիալական ցանցերում հրապարակված խմբագրված լուսանկարների միջեւ եղած անհամապատասխանությունը անհանգստություն է առաջացնում, ինչն էլ կարող է ամենատարբեր խանգարումների պատճառ դառնալ։ Մասնավորապես, սննդային վարքագծի խանգարումները, որոնք կապված են ինչպես քաշի ավելացման, այնպես էլ սննդակարգի չափազանց մեծ սահմանափակումների հետ:
«Մենք ոչ մի տարբերություն չենք նկատել խմբագրված եւ չխմբագրված լուսանկարների «լայքերի» քանակի մեջ: Դրանից ելնելով՝ շատ կարեւոր է մարդկանց հասցնել պարզ ճշմարտությունը՝ այլ մարդկանց դուր գալու համար նրանց ֆոտոշոփ պետք չէ։ Սակայն այդ փաստի ընկալմանը խոչընդոտում են մի շարք երեւույթներ`կապված մարդկային հոգեբանության եւ գեղեցկության ու նորաձեւության արդյունաբերության թրենդների հետ»,- ասում է Ֆլորիդայի համալսարանի աշխատակից, հետազոտող Պամելա Կ. Քիլը:





























