Սինգապուրի տեխնոլոգիական համալսարանի (SUTD) գիտնականները հայտնաբերել են, որ երկու լեզուների պարբերաբար օգտագործումը պաշտպանություն է ապահովում ուղեղի ծերացումից, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։
Մեծահասակ մարդու ուղեղի վրա երկլեզվության ազդեցության մասին աշխատանքները անհետեւողական են եղել եւ հստակ միտումներ չեն ունեցել։ Որոշ հետազոտություններ ասել են, որ երկրորդ լեզվին տիրապետումը նշանակում է մեծ նյարդային արդյունավետություն, այն դեպքում, երբ մյուսները եզրակացրել են, որ դա ոչ մի նշանակություն չունի։ Այդ պատճառով SUTD-ից մասնագետները որոշել են ուսումնասիրել վերահսկման գործնական մեխանիզմները եւ այն պայմանները, որոնցում երկլեզվությունը կարող է պաշտպանել կոգնիտիվ գործընթացների նվազումից։
Ուղեղի գործառույթները հիմնականում թույլ են տալիս մարդկանց պահպանել ուշադրությունը՝ կենտրոնանալով համապատասխան տեղեկատվության վրա եւ անտեսելով կողմնակիները: Սինգապուրում անցկացված ուսումնասիրության ընթացքում 60-84 տարեկան կոգնիտիվ առողջ տարեց մարդկանց, ովքեր խոսում են երկու լեզվով (չինարեն եւ անգլերեն), հանձնարարվել է կատարել մի շարք համակարգչային առաջադրանքներ՝ գործնական վերահսկողությունը ստուգելու համար:
Ավելի ամբողջական ուսումնասիրության համար գիտնականները դիտարկել են գործնական վերահսկողության վեց տարբեր ոլորտներ: Դա անելու համար նրանք մասնակցին տրամադրել են չորս տարբեր առաջադրանքներ, որոնք բոլորն էլ վերաբերել են երկլեզվությանը: Փորձագետները նաեւ վերահսկել են տարիքը եւ տվյալների մշակման արագությունը:
Պարզվել է, որ երկու լեզուների ակտիվ օգտագործումը՝ ավելի քիչ անցումներով, ցույց է տալիս, որ երկլեզվությունը կարող է ծերանալու ընթացքում պաշտպանել ուղեղը կոգնիտիվ հատկանիշների նվազումից։





























