Չինաստանում 79-ամյա հաշմանդամ կինը ողջ է մնացել գերեզմանում երեք օր մնալուց հետո։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Շենսի շրջանում։
Ոստիկանության տվյալներով՝ կնոջ 58-ամյա որդին՝ Ման, ձերբակալվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Երեքշաբթի առավոտյան տեղական ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել կնոջ անհանգստացած հարսի կողմից: Ըստ նրա, թոշակառուն չի վերադարձել տուն այն բանից հետո, երբ մայիսի 2-ին որդին նրան տանից դուրս է բերել սայլակով: Հարցաքննության ընթացքում Ման խոստովանել է, որ փորձել է է մորը կենդանի թաղել լքված գերեզմանում:
Շուտով ոստիկանները հայտնաբերել են գերեզմանը ու սկսել են փորել, երբ լսել են, որ ինչ-որ մեկը օգնություն է կանչում:
Կաթվածահար կինը գրեթե երեք օր հետո առանց սննդի եւ ջրի դեռ ողջ էր մնացել:
Կինը գտնվում է կայուն վիճակում եւ բուժում է ստանում տեղի հիվանդանոցում, չորեքշաբթի օրը հայտնել են ոստիկանությունում:





























