Ամբողջ աշխարհից ավելի քան 100 բժիշկ, բուժաշխատող եւ առողջապահության ոլորտի մասնագետ բաց նամակով պահանջել են, որպեսզի Facebook-ը, Google-ը եւ Twitter-ն ավելի կոշտ դիրքորոշում ունենան կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվության կապակցությամբ, հայտնում է DW-ն:

«Մեր խնդիրը մարդկանց անվտանգության ապահովումն է: Սակայն այժմ մենք գործ ունենք ոչ միայն COVID-19 համավարակի, այլեւ «ինֆոդեմիայի» հետ ամբողջ աշխարհում, որի միջոցով սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը սպառնում է ամբողջ աշխարհի մարդկանց կյանքին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության տամ, մասնավորապես, ստորագրել է գերմանացի չորս բժիշկ, այդ թվում` Բեռլինի Charité կլինիկայի վիրուսաբանության ինստիտուտի ղեկավար Քրիստիան Դրոստենը եւ Բրաունշվեյգից վիրուսաբան Մելանի Բրինկմանը: Նա Հելմհոլցի անվան ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտման կենտրոնի գիտաշխատող է եւ Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր: